ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բուժե՞նք, թե՞ թողնենք ապրի

Բուժե՞նք, թե՞ թողնենք ապրի
03.02.2015 | 01:15

45-ամյա չինացին վախճանվել է սրտի նոպայից՝ փաստը հաստատել են բժիշկները: Գո Լյուն կռացել է՝ վերցնելու ընկած սիգարետը ու կորցրել է գիտակցությունը: «Մենք զրուցում էինք, խմում էինք, Գոն ծխում էր: Սիգարետն ընկավ ձեռքից ու նա կռացավ, որ վերցնի և փռվեց ասֆալտին: Մենք կարծեցինք՝ ձևեր է թափում, բայց հասկացանք, որ իսկապես վատ է, շտապ օգնություն կանչեցինք»,- պատմել է նրա ընկերը՝ Պալ Բո Կոն: Հիվանդանոցում ախտորոշել են սուր ցերեբրալ արյունահոսություն և ասել, որ հինգ տոկոսի շանս չունի ապրելու: Երեք ամիս հիվանդանոցում պառկելուց հետո բժիշկները կնոջը հաղորդել են, որ ամուսինը վախճանվել է: Հուղարկավորության ժամանակ Գո Լյուն հանկարծ սկսեց լաց լինել ու նրան նորից տեղափոխեցին վերակենդանացման բաժին: Բժիշկները նորից հույս չեն տալիս, որ նա նորմալ կյանքի կվերադառնա, բայց ո՞վ է նրանց այսուհետ հավատում: Անցյալ աշնանը 11 ժամ դիահերձարանում մնալուց հետո վերակենդանացել է մի լեհուհի, իսկ դեկտեմբերին այն աշխարհից բարեհաջող վերադարձել է մի հնդկացի: Երկուսի մահն էլ բժիշկները հաստատել էին:

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ